«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Մենք ե՞րբ կցանկանանք տեր լինել մեր երկրին, թե՞ օտարները մեզ պարտական են

Մենք ե՞րբ կցանկանանք տեր լինել մեր երկրին, թե՞ օտարները մեզ պարտական են
09.09.2023 | 16:24

Երբ ազգը այնքան միայնակ ու դավաճանված է, որ իր փրկությունը տեսնում է հարևանների և հեռավոր երկրների օգնության մեջ, նշանակում է, արդեն պարտված է՝ պատերազմը չսկսված։

Ադրբեջանը աջուձախ զորքերի շոու է անում, տեղափոխում է, հետ ու առաջ անում, այբուբենի տառերով ինչ-որ վախենալու բարբաջանքներ արտահայտում, իսկ դրա դիմաց մեր զորքը հանդարտ հետևում է՝ սպասելով հարձակմանը դիմադրելուն։

Նորմալ երկրներում այս իրավիճակում իշխանությունները զորավարժություններ կանեին՝ ներգրավելով նաև դաշնակից երկրների՝ Իրանի, Ռուսաստանի զինված ուժերին։ Բայց մեզ մոտ վանում են դաշնակիցներին ու բերում մի քանի տասնյակ ամերիկացիների, որոնք կատարում են լոկ խաղաղապահ վարժանքներ։

Ավելին՝ երկրի ամբողջ հանրությունը ոգևորված նայում է, թե ինչպես է Իրանը իր քարոզչամիջոցներով սպառնում Ադրբեջանին՝ որևէ կերպ չմտնել Հայաստան։ Հայերը երջանիկ են՝ Իրանը մեզ կպաշտպանի։

Իսկ մե՞նք երբ մեզ կպաշտպանենք։ Մենք ե՞րբ կցանկանանք տեր լինել մեր երկրին, թե՞ օտարները մեզ պարտական են։

ՀՀ ՊՆ-ն շտապել է հերքել տարածված տեղեկությունները, թե հայկական կողմը անկանխատեսելի գործողությունների կդիմի, եթե Ադրբեջանը հարձակվի: Այսինքն, չի՞ դիմի, ինչո՞ւ է կեղծ համարվել այդ տեղեկությունը։

ՀՀ վարչապետը արդեն բացահայտ ասում է, որ պատրաստ է հրատապ հանդիպել Ալիևի հետ ու բանակցել. ի՞նչ օրակարգով, Ալիևի՞: Թշնամին ասում է՝ հրաժարվել Արցախից, ՀՀ տարածքում անվերահսկելի ճանապարհ հատկացնել Ադրբեջանին և դրանից բխող այլ զիջումներ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3875

Մեկնաբանություններ